Հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում կան զոհեր
04.10.2020 | 20:33
Ադրբեջանական կողմի հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում քաղաքացիական անձանց թվում կան մարդկային կորուստներ՝ ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Զոհերի և վիրավորների թիվը դեռևս պարզ չէ, փլատակների տակ գտնվող անձինք կան։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...